Արթուր Վանեցյանը չի մեկնաբանել ԱԱԾ պետի պաշտոնից հետո քաղաքականություն մտնելու մասին լուրերը` նշելով, որ այս պահին իր համար ամենակարևոր հարցը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ փուլ դուրս գալն է:

«Կանցնի ժամանակ, և ես իմ հնարավոր որոշումը կկայացնեմ, այս կյանքում որևէ բան բացառել պետք չէ, բայց այս պահին ես զբաղվելու եմ միայն ֆուտբոլի առաջնությամբ։

Իմ հրաժարականի մասին ես խոսել եմ միայն իմ ընտանիքի, կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ։ Տեղեկացրել եմ իմ հրաժարականի մասին և կայացրել եմ իմ որոշումը։ Այդ որոշումը շատ մտածված էր, շատ հստակ էր, և ես չեմ փոշմանել իմ կատարած քայլից», - ասել է Վանեցյանը:

Վանեցյանն անհրաժեշտ չի համարել մեկնաբանել իր հրաժարակնի տեքստը՝ հորդորելով չփորձել պղտոր ջրում ձուկ որսալ և իրեն ներքաշել խաղերի մեջ:

«Նախկիների խանդավառությունը, որը նկատվում է երեկվանից, ուզում եմ ասել՝ թող մնան իրենց նախկին քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իմ ու գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ: Այդ հարաբերությունները մենք գիտենք ոնց են ու ոնց կշարունակենք»,-