Եգիպտական բանակի ստորաբաժանումները Սինայ թերակղզու հյուսիսային և կենտրոնական շրջաններում լայնածավալ հակաահաբեկչական օպերացիա է անցկացնում։ Օպերացիայի ընթացքում Եգիպտական բանակը 10 զինյալ է ոչնչացրել, ևս 400 կասկածյալի ձերբակալել է:

Այս մասին նշվում է երեքշաբթի օրը երկրի զինված ուժերի կողմից տարածված հայտարարության մեջ: Փոխանցում է տասս գործակալությունը։

Նշվում է, որ ձերբակալվածների թվում օտարերկրացիներ կան: Ոչնչացվել է նաև ահաբեկիչների կողմից օգտագործվող մոտ 20 տրանսպորտային միջոց, ինչպես նաև՝ պահեստներ: Մոտ 80 պայթուցիկ սարք է հայտնաբերվել և ոչնչացվել: