Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի գնային նոր քաղաքականության անցնելու որոշման մասին, գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Այսուհետ յուրաքանչյուր տարվա սկզբում վաճառվելու է ազգային հավաքականի հանդիպումերի աբոնեմենտներ, որոնք մարզասերները կարող են ձեռք բերել տարեկան աբոնեմենտներ 50% զեղչով:

2018թ․-ի աբոնեմենտները ներառելու են հետևյալ 5 հանդիպումները`

-24.03.2018 - Հայաստան-Էստոնիա (ընկերական հանդիպում)

-27.03.2018 - Հայաստան-Լիտվա (ընկերական հանդիպում)

-06.09.2018 - Հայաստան-Լիխտենշտեյն (Ազգերի լիգայի հանդիպում)

-13.10.2018 - Հայաստան- Ջիբրալթար (Ազգերի լիգայի հանդիպում)

-16.10.2018 - Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա (Ազգերի լիգայի հանդիպում)

2018թ․-ի մարտի 1-ից Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից կարող եք ձեռք բերել տարեկան աբոնեմենտներ:

Վաճառքում են լինելու Հյուսիսային և Հարավային տրիբունաների տարեկան աբոնեմենտներ, որոնց գինը կազմում է 8 հազար դրամ: Տեղերը սահմանափակ են: Վաճառքում կլինեն նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումների տոմսերը:

Տոմսերի հետ կապված հարցերով զանգահարել միայն «Հանրապետական» մարզադաշտ` 55 53 52, 55 53 51: Առաքումն իրականացվում է 077 52 30 34 հեռախոսահամարով: