Գյումրիում կայացել է Հայաստանի ձյուդոյի 2018թ․-ի պատանիների և երիտասարդների առաջնությունը։ Առաջնությանը մասնակցել են 130 պատանի և 35 երիտասարդ մարզիկներ՝ Երևան, Հրազդան, Աբովյան, Վանաձոր, Գյումրի, Մարալիկ, Արմավիր, Նոր Հաճն քաղաքներից և Արցախի Հանրապետությունից:

Աղջիկների մրցապայքարում երիտասարդների առաջնության չեմպիոններ են դարձել Ռուզաննա Բալասանյանը (48 կգ) և Վարսիկ Գրիգորյանը (57 կգ):

Տղաներից լավագույնն են ճանաչվել՝

-Գասպար Հայրապետյանը (55 կգ),

-Էրիկ Հարությունյանը (60 կգ),

-Մերուժան Սարգսյանը (66 կգ),

-Արման Դրմեյանը (73 կգ),

-Կարեն Հովհաննիսյանը (81 կգ),

-Արման Ավանեսյանը (90 կգ):

Պատանիների առաջնության չեմպիոններ են դարձել՝

-Գևորգ Վադանյանը (50 կգ),

-Յուրի Իսրայելյանը (55 կգ),

-Վահե Աղանյանը (60 կգ),

-Արսեն Ավեդիսյանը (66 կգ),

-Մեսրոպ Բադալյանը (73 կգ),

-Մամիկոն Ավետիսյանը (81 կգ),

-Ժորա Բաղդասարյանը (90 կգ),

-Դավիթ Հարությունյանը (90+):