«Ս­լավ­մեդ» բժշկական կենտրոնում մեկ ամիս կանանց և աղջիկների համար կգործի ակցիա՝ գինեկոլոգի անվճար խորհրդատվություն և բուժզննում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Սլավմեդ» բժշկական կենտրոնի զարգացման բաժնի տնօրեն Արման Խարազյանը: փոխանցում է news.am-ը։

«Ս­լավ­մեդ» բժշկական կենտրոնը, հաշվի առնելով առողջության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված միջոցառումների կարևորությունը, Մարտի 8-ից-Ապրիլի 7-ը անվճար հիմունքներով կտրամադրի բարձրակարգ գինեկոլոգների խորհրդատվություն և առաջնային բուժզննում։ «Սա լավ հնարավորություն է գինեկոլոգիական խնդիրների վաղաժամ հայտնաբերման, կանխարգելման և բուժման համար։ Մենք կարևորում ենք մեր կանանց առողջությունը»,-հավելեց Արման Խարազյանը:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատան եւ գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ, դոցենտ Վարդան Ռափյանը նշել է, որ այս ակցիայի շրջանակներում գինեկոլոգիական խորհրդատվություններ կտրամադրվեն ինչպես առաջին անգամ գինեկոլոգին դիմող, այնպես էլ բժշկի հսկողության տակ գտնվող բուժայցելուներին: