«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն ընտրվեց Վահան Տեր-Ղևոնդյանը:

Այսօր ժամը 11։00-ին հիմնադրամի գիտական մասնաշենքում կայացավ հոգաբարձուների խորհրդի նիստը։ Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տեր-Ղևոնդյանը 19 կողմ ձայնով ընտրվեց տնօրեն:

Կարճ ժամանակ առաջ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել էր բաց մրցույթ հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Մրցույթին դիմումներն ընդունվում էին մինչ 2018թ․-ի փետրվարի 23-ը: Պաշտոնը զբաղեցնելու համար դիմում էր ներկայացրել միայն Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը: