2018թ.-ի համար պետական բյուջեից մոտ 127 մլն դրամ է նախատեսված տրամադրել դպրոցներում Ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար: Այս մասին հայտնել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ԱԺ-ի նիստում: Փոխանցում է Պանորամա-ն։

«Հարցն առաջացել է նրանից, որ ծրագիրն իրականացրել են առաջանցիկ կերպով, ինչի հետևանքով 22 խմբակի ֆինանսավորման հարց է առաջացել: Այն ժամանակ մենք ասացինք կփորձենք դոնոր կազմակերպություններ ներգրավել, իսկ եթե լինեն խնայողություններ, երկրորդ կիսամյակում կներդնենք դրանք, խոսքը 80 մլն դրամի մասին է», - ասաց ԿԳ նախարարը:

Խնդրին արմատական լուծում տալու համար նախարարն ասաց, որ մտադիր են փոփոխություններ կատարել ինֆորմատիկա և տեխնոլոգիա առարկաներում: Դեռ քննարկումներ կլինեն։