Կանադայի Երեխաների, ընտանիքի և սոցիալական զարգացման նախարարության մամուլի քարտուղար Մաթյե Ֆիլիոն հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է դիմումների և նամակագրության բոլոր ձևերը դարձնել «գենդերային չեզոք»: Կանադայի պետական գերատեսչությունները պաշտոնական նամակագրության մեջ այլևս չեն օգտագործի «մայր» և «հայր» տերմինները, փոխարենը կօգտագործեն «գենդերային չեզոք ծնող» տերմինը: Փոխանցում է AFP-ն։

Վերջին փոփոխության պատճառը Նոր Շոտլանդիա նահանգի գեյ զույգի բողոքն է․ «Նրանք դիմել են Կանադայի սոցիալական ծառայությանը` իրենց երեխայի սոցիալական ապահովության համար դիմելու նպատակով, և նրանց հարցրել են, թե ով է մայրը և ով է հայրը», - ասել է Ֆիլիոնը: