ՆԱՍԱ-ի կողմից Մարս մոլորակ ուղարկված Curiosity մարսագնացը մարտի 23-ին տոնեց Մարսի մակերևույթին աշխատելու երկու հազարերորդ օրը: Այդ մասին հայտնել է NASA-ն:

Curiosity մարսագնացը՝ NASA-ի չորրորդ ռովերն է, որը կարմիր մոլորակի մակերևույթի վրա վայրէջք է կատարել 2012թ․-ի օգոստոսի 6-ին՝ Գեյլի խառնարանում վայրէջքի բարդագույն գործընթացից հետո: Անցած տարիներին մարսագնացը հաջողությամբ է կատարել իր առաքելության բոլոր հիմնական խնդիրները՝ հայտնաբերելով տաք քաղցրահամ լճերի և գետերի հետքեր Մարսի վրա:

Curiosity մարսագնացը, ինչպես և դրա ավագ եղբայր Opportunity-ին, արդեն շատ ավելի երկար է աշխատել Մարսի մակերևույթի վրա, քան գիտնականները նախապես հաշվարկել էին՝ երկու հազար մարսային օր՝ 668 օրվա փոխարեն: Այդ ժամանակահատվածում մարսագնացն անցել է 18,7 կիլոմետր և բարձրացել Շարպ լեռան գրեթե մինչև գագաթը: Curiosity-ի ինժեներական թիմի գնահատումներով՝ ջերմության և էլեկտրականության պլուտոնիումային գեներատորները կաշխատեն ևս 7-8 տարի, ինչը նրան թույլ կտա հարմարավետությամբ ապրել մինչև NASA-ի հաջորդ ռովերի՝ «Մարս-2020» մարսագնացի վայրէջքը: