Ինդոնեզիայում՝ Բարատ Դայա կղզիների մոտակայքում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղական ժամանակով ժամը 08:58-ին:

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 149.4 կմ խորության վրա:

Երկրաշարժի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը նշել է երկրաշարժի հետևանքների սպառնալիքի կանաչ մակարդակը: