Հայաստանի ռուսական ռազմակայանի վարորդները հայկական լեռներում ավտոմոբիլների վարման թույլտվություն են ստանալու։ Եվ այդ իսկ նպատակով զինծառայողները սկսել են նորմատիվներ հանձնել և ստուգարքային վարժություններ կատարել լեռնային տեղանքում փոխադրամիջոցների վարման թույլտվություն ստանալու համար: Այս մասին հայտնել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, փոխանցում է «Արմենպրես»-ը։

Ծովի մակերևույթից 1,5-ից մինչև 2,5 հազար մետր բարձրության վրա լեռնային-ժայռոտ բարդ պայմաններում գործնական պարապմունքներին ավելի քան 500 զինծառայող Է ներգրավված այնպիսի փոխադրամիջոցների վարորդների թվից, ինչպիսիք են ԿամԱԶ, ԿՌԱԶ, Ուրալ և ՈՒԱԶ ավտոմոբիլները:

Թույլտվություն ստանալու համար վարման մեկամսյա ուսուցման ընթացքում երիտասարդ վարորդները կատարել են 30, 50 և 100 երթեր Հայաստանի բնակավայրերով և ավտոմայրուղիներով՝ օրվա ցերեկային ու գիշերային ժամերին, պարզ և բարդ օդերևութաբանական պայմաններում: Ստուգարքային պարապմունքներում զինծառայողներն արտակարգ պայմաններում ինքնուրույն և ավտոշարասյան կազմում կկատարեն վթարային և հակավթարային իրավիճակներում գործողությունների ավելի քան 50 ալգորիթմներ: Վարժանքների մասնակիցներին վերահսկելու համար կօգտագործվեն անօդաչու թռչող ապարատներ: