Հայաստանի Գյումրի քաղաքում գտնվող ռուսաստանյան 102-րդ ռազմակայանում ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ կտեղակայվեն։ Այդ մասին հայտնում են Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի մամուլի ծառայությունից։ Տեղեկությունը փոխանցում է «Նովոստի» գործակալությունը։

Նոր ստորաբաժանումը կհամալրվի ռուս մասնագետներով, ովքեր վերապատրաստվել են Վլադիկավկազի ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում, անցել հատուկ դասընթացներ։