Facebook Inc. ընկերությունը կսահմանափակի վերլուծական ընկերությունների՝ օգտատերերին թիրախավորելու հնարավորությունը սոցիալական ցանցում: Փոփոխությունները կիրականացվեն մի քանի շաբաթում: Հիմնական ընկերությունները, որոնց հնարավորությունները կսահմանափակվեն, հետևյալներն են՝ Acxiom Corp. և Epsilon Data Management LLC ընկերությունների մասին է, որոնք օգտագործում են ստացված տվյալներն ու վաճառում գովազդային նպատակներով:

Facebook-ը կդադարեցնի Partner Categories գործառույթի գործունեությունը: Այն վերլուծական ընկերություններին թույլ է տալիս ուղարկել գովազդը ցանցի օգտատերերի առանձին խմբերին: Փոփոխությունները նախաձեռնվել է Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալից հետո: Հիշեցնենք, որ բրիտանական ընկերությունը զբաղվում է քաղաքական գործիչների նախընտրական ռազմավարությունների մշակմամբ, այդպիսով այն հասանելիություն էր ստացել 50 միլիոն օգտատերերի տեղեկատվությանը: