Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը մարտի 25-31-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ և հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նախարարությունից տեղեկացնում են, որ զոհեր և վիրավորներ չեն գրանցվել։