2018թ. մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.3% գնաճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է կենցաղային սարքերի, դեղագործական ապրանքների՝ 0.5%, հագուստի՝ 0.8%, կահույքի և կահավորանքի՝ 1.0%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 1.4%, կոշիկի 2.8% գնաճ: Հանրապետությունում արձանագրվել է նաև գորգերի և հատակի ծածկերի 0.2% գնանկում:

2018թ. մարտին փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 0.1%-ով: 2018թ. մարտին 2017թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 19.3% և 26.6%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 9.2% և 20.4% գնաճ: