Իսրայելի զինվորականներ ապրիլի 11-ին հարվածել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Այն իրակացվել է ի պատասխան սահմանին ականառումբի պայթեցմանը։ Այս մասին ասված է Իսրայելի պաշտպանության բանակի տարածած կոմյունիկեում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ՀԱՄԱՍ շարժումը պատասխանատու է Գազայի հատվածում տեղի ունեցածների համար, ինչպես նաև բանակը․ «թույլ չի տա ահաբեկչական կազմակերպությանը սահմանային հատվածի բաժանարար պարիսպի շրջանը մարտի դաշտի վերածել»,-նշել են բանակի մամուլի ծառայությունում։

Վերջին անգամ Իսրայելը Գազայի հատվածում հարված էր իրականացրել ապրիլի 9-ին այն բանից հետո, երբ ահաբեկչական խմբերը փորձել էին ներթափանցել և ինքնաշեն պայթուցիկ տեղադրել սահմանին։