Այսօր՝ ապրիլի 15-ին, ժամը 14։20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի վրա:

Բաղանիսի բնակիչները հայտնեցին, որ անվտանգության նկատառումներով փակվել է միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը, ավտոմեքենաների երթևեկը ներկայումս կատարվում է Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհով: