ՉԺՀ-ի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերն 2016թ․-ից ի վեր, ապրիլի 18-ին առաջին անգամ մարտական հրաձգությամբ զորավարժություններ են սկսել Թայվանի նեղուցում: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի կենտրոնական հեռուստատեսությունը:

Ներկա պահին վարժանքները սկսվել են Երևանի ժամանակով ժամը 04:00-ին և կտևեն մինչև ապրիլի 19-ի կեսգիշեր:

ՉԺՀ-ի Պետխորհրդին առընթեր Թայվանի գործերի գրասենյակի ղեկավար Լյու Ցզեն, մեկնաբանելով ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի վարժանքները, հայտարարել է, որ իրենց նպատակը «Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովումն է»: