Ապրիլի 19-ին Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հրամանով երկրի զինված ուժերի Ֆ-16 կործանիչները հրթիռակոծել են Սիրիայում՝ Իրաքի սահմանին մոտ տեղակայված, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը։ Տեղեկատվությունը փոխանցում է ռազմ․ինֆո-ն։

Իրաքյան կողմի հավաստմամբ՝ հարվածներն իրականացվել են այն պատճառով, որ ահաբեկիչները կարող են ներթափանցել Իրաք։

Իրաքի պաշտպանության նախարարի խոսնակի խոսքով՝ գործողությունը համակարգվել է Սիրիայի, Իրանի, Ռուսաստանի հետ, և, եթե ահաբեկչական խմբավորումների կողմից վտանգ լինի, նմանատիպ գործողությունները կշարունակվեն։