Սիրիայի տարածքում գտնվող ռուսական «Հմեյմիմ» ռազմական ավիաբազան նոր օդային հարձակման է ենթարկվել:

Աղբյուրը նշում է, որ ռազմաբազայի վրա հարձակում է նախաձեռնվել անօդաչու սարքերի ու հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով: Սա ռազմաբազայի նկատմամբ անօդաչուներով առաջին հարձակումը չէ: Ռուսական կողմի փոխանցմամբ՝ հունվարի 6-ին ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները ֆիքսել են ռազմական օբյեկտների մոտ շարժվող 13 օդային թիրախ:

Հայտնի է, որ անօդաչու սարքերից մի քանիսն իջեցվել են և վնասազերծվել, 7 անօդաչու ոչնչացվել է ռուսական «Պանցիր Ս» զենիթահրթիռային հրանոթային համալիրի օգնությամբ: Առայժմ չի նշվում, թե որ ուժերի կողմից են նախաձեռնված եղել հարձակման փորձերը: