Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյն ասել է, որ Մոսկվան առաջիկայում հակաօդային պաշտպանության նոր համակարգեր կփոխանցի Սիրիային: Փոխանցում է Ազատություն-ը։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, խոսքը С-300 (S-300) տեսակի հակահրթիռային համակարգերի մասին է:

Ապրիլի 14-ին Սիրիան Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից ենթարկվել է հրթիռային հարձակման: Արևմտյան ուժերը Սիրիայում ապրիլի 14-ի գրոհն անցկացրել են ի պատասխան ապրիլի 7-ին Դումա ավանում ենթադրյալ քիմիական հարձակման, որի հետևանքով զոհվել է ավելի քան 40 բնակիչ: Դամասկոսը և Մոսկվան պնդում են, որ Դումայում հարձակում չի եղել: