Իրանում որոշում է կայացվել արգելափակել մեծ տարածում ունեցող Telegram մեսենջերը: Այս մասին հայտարարել է դատարանը, հաղորդում է IRIB հեռուստաընկերությունը:

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ մեսենջերի հասցեին բազմաթիվ բողոքներ են ստացվել երկրի քաղաքացիներից: Ավելի վաղ մի շարք իրանցի պաշտոնյաներ հրաժարվել էին Telegram-ի օգտագործումից՝ անցնելով շփման ազգային միջոցների: