Շոտլանդիայի անկախության հազարավոր կողմնակիցներ հավաքվել են Գլազգոյում յուրաքանչյուր տարի իրականացվող երթի համար::

«Բոլորը մեկ կարգախոսով» միջոցառման կազմակերպիչներն ասել են՝ հույս ունեն, որ մոտ 40․000 մարդ կմասնակցի: Երթը կմեկնարկի «Քելվինգրով» այգում և քաղաքի կենտրոնով կհասնի մինչ «Կանաչ Գլասգոու» այգի: Երթը միջոցառման շրջանակում կազմակերպվող գործողություններից մեկն է: Նախորդ տարի դրան մասնակցել է ավելի քան 20․000 մարդ:

Նշենք, որ «Բոլորը մեկ կարգախոսով»-ն իրեն համարում է կազմակերպություն, որի հիմնական նպատակն է պարբերաբար երթեր անցկացնել մինչ Շոտլանդիայի անկախանալը: