Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել
Յավա կղզու Մերափի լեռան հրաբուխը ժայթքել է։
Ինդոնեզիայի իշխանությունները կարգադրել են այդ տարածքից ոչ հեռու ապրող մարդկանց լքել տները, անվտանգության նկատառումներով։ Փակվել է տեղի օդանավակայանը այն բանից հետո, երբ հրաբուխը դուրս է նետել գոլորշու և մոխրի սյուներ։
Խտաբնակ Յավա կղզում Մերափի լեռան հրաբուխը առավել ակտիվներից է Ինդոնեզիայում, իսկ 2010թ․-ին ժայթքման հետևանքով 350 մարդ էր զոհվել։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում