ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Բնապահպանության նախարարության համակարգում կստեղծվի անտառային պետական կոմիտե՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին: Այդ մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Հայաստանի սահմաններում առկա են իրենցից արժեք ներկայացնող բազմաթիվ անտառներ, որոնք մատնված են բացիթողի, և դա շտկելու նպատակով առանձին անտառային կոմիտեն ուղղակի անհրաժեշտություն է։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է ընդունի սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ: