Այն երեխաների և դեռահասների մոտ, որոնք ենթարկվել են բռնության կամ դարձել դրա վկաները, ավելի մեծ է ապագայում սիրտ-անոթային հիվանդություններ ստանալու վտանգը: Այս թեմայով հետազոտության արդյունքները հրապարակել է ԱՄՆ-ի Սրտի ասոցիացիայի Circulation հանդեսը:

Եզրակացություններն արվել են բազմաթիվ դիտարկումների հիման վրա: Պարզվել է, որ բռնության վկաները կամ սեռական հանցագործության, հոգեբանական ճնշման զոհերն ունեն ինֆարկտի, ինսուլտի, հիպերտոնիայի, ճարպակալման, շաքարախտի, սրտասնույց անբավարարության զարգացման ավելի մեծ վտանգ:

Ներկայում գիտնականները չեն կարող նշել բռնության և հիվանդությունների միջև փոխադարձ կապի պատճառը: Բայց նրանք ենթադրում են, որ դեր են խաղում սթրեսի հոգեկան, կենսաբանական և պահվածքային հակազդումները: