Բենգալյան ծովածոցում ապրում է աշխարհի ամենահանելուկային և տարօրինակ ցեղը՝ սենտինելցիները։ Նրանց մասին ընդհանուր առմամբ ոչինչ հայտնի չէ, քանի որ նրանք սպանում են բոլոր օտարներին, ովքեր համարձակություն են ունեցել մոտենալ իրենց կամ իրենց կղզուն։

Անդամանյան կղզիախմբի Հյուսիսային Սենտինելյան կղզում ապրող ցեղերի մասին առաջին վկայությունները ստացվել են XVIII դարում, երբ կղզու մոտակայքում հայտնված ծովագնացները նկատել են տարօրինակ և պարզունակ մարդկանց, ովքեր թույլ չէին տվել իրենց մոտենալ կղզու ափերին։ Նավագնացության և ավիացիայի զարգացումը հնարավորություն է տվել ավելի խորը ուսումնասիրել վերոնշյալ ցեղի անդամներին, սակայն ինֆորմացիան նրանց մասին հեռակայով է ստացվել, և այդքան հստակ չէ։

Նշենք, որ մինչ օրս աշխարհում ոչ մեկին չի հաջողվել մոտենալ նրանց և ողջ մնալ, քանի որ ցեղի անդամները շփվող չեն։ Նրանք անգամ չափից շատ ցածր բարձրության վրա թռչող ուղղաթիռների ուղղությամբ քարեր են նետում նրանց հեռու վանելու նպատակով։ Վերջին համարձակները, ովքեր փորձել են մոտենալ կղզուն 2006թ․-ին, եղել են ձկնորս-ոստիկաններ, որոնց ցեղի անդամները սպանել են և մինչ օրս ձկնորսների ընտանիքների անդամները չեն կարողացել վերցնել իրենց հարազատների մարմինները։

Չնայած այս ամենին ցեղի նկատմամբ հետաքրքրությունը գիտնականների մոտ ավելի է մեծանում, նրանք անդադար փորձեր են կատարում տարօրինակ ցեղերին մոտենալու և ուսումնասիրելու։