Լարսը փակ է. ռուսական կողմում մոտ 100 բեռնատար ու 30 մարդատար մեքենաներ են կուտակված
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ ՌԴ ԱԻՆ Հարավային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված մոտ 100 բեռնատար և 30 մարդատար ավտոմեքենա:
Ահռելի կուտակման և ավտոճանապարհի փակ լինելու պատճառներից մեկը եղանակային պայմաններն են։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում