Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի հաշվին
«Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի հաշվին»,- այսօր լրագրողներին այս մասին հայտարարեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
«Տենդերներ են շահել կազմակերպություններ, որոնք փոխկապակցված են այդ ընտանիքի հետ և որոնց ծրարը չի բացվել: Մենք ենք բացել ծրարը, բայց իրենք տենդերն իրականացրել են: Պայմանագիր է կնքվել բարձր գնային առաջարկով: Մի շարք խախտումներ են հայտնաբվերվել ու հիմնականում տենդերներն իրականացրել են Գրիգորյանների ընտանիքին փոխկապակցված կազմակերպությունները», - ասաց Սանասարյանը՝ ամփոփելով Էջմիածին քաղաքում իրականացված ուսումնասիրությունները:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում