Հարավային և Հյուսիսային Կարոլինայում արտակարգ դրություն է հայտարարված «Ֆլորենս» փոթորկի պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգներում, որոնց մոտենում է «Ֆլորենս» վտանգավոր փոթորիկը։
Արտակարգ դրության ռեժիմը նախատեսում է, որ դաշնային իշխանությունների բաժինը փոթորկի հետևանքների վերացման ծախսերի մեջ կկազմի մինչև 75 տոկոս: Հարավային Կարոլինայում տարհանում է սկսվել, մինչև 1 միլիոն մարդիկ ստիպված են իրենց տները լքել:
«Ֆլորենս» փոթորիկը, որը վտանգավոր 4-րդ կարգի է, մոտենում է ԱՄՆ ատլանտյան ափերին: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ հավանականությունը, որ փոթորիկը ափերին կհասնի 5 օրում, հիմա ավելի քան 90 տոկոս է կազմում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում