Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց կկատարի Հայաստանի Հանրապետություն:

Ռուսաստանյան «Իզվեստիա» թերթի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ այցի ժամկետները կհստակեցվեն:

Նշենք նաև, որ սեպտեմբերի 25-ին նախատեսված է Պուտինի այցը Ադրբեջան, որտեղ նա կհանդիպի երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: