«Սանիթեք» ընկերությունը նոր աղբահան մեքենաներ կներկրի հանրապետություն:

Աղբահան մեքենաներն այս պահին հատում են Վրաստան-Հայաստան սահմանը և շուտով կընդգրկվեն մայրաքաղաքի աղբահանության իրականացման գործում:

«Քանի որ ընկերությունը խախտել է պայմանագրի մի շարք կետեր, և որպեսզի Երևանի տոնի կապակցությամբ մենք խնդիրներ չունենանք, ես հանձնարարական եմ տվել և Երևանի քաղաքապետի պաշտոնակատարի հետ քննարկել եմ անհրաժեշտության դեպքում այլ համայնքներից տեխնիկա ներգրավելու հարցը», - ասաց Պապիկյանը:

Նա նշեց, որ արդեն իսկ նախանշված են այն համայնքները, որտեղից անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեխնիկա կբերվի: