«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ն ընկել է դատարանի դռները:

2018թ-ի սեպտեմբերի 19-ին «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ն դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ «Գոլդեն Թրավել» ՍՊԸ-ից պահանջելով շուրջ 622 հազար դրամ:

Ամենայն հավանականությամբ «Գոլդեն Թրավել» ՍՊԸ-ն զբոսաշրջիկներ է տարել ԱԺ պատգամավորին պատկանող հյուրանոցային համալիր, սակայն վերջում չի վճարել ՍՊԸ-ի ծառայությունների համար, և հիմա «Կեչառիս հոթելը» ընկել է դատարանի դռները՝ պահանջելով իր գումարները»: