«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների զրույցի գաղտնալսմանն առնչվող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստն այսօր տեղի չի ունենա՝ ԱԺ քվեարկությունների, կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի պատճառով։ Նիստը կհրավիրվի ուրբաթ։

Առաջինն, ըստ ամենայնի, հանձնաժողով կկանչվի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունն է վերահսկողություն իրականացնում գործի նկատմամբ, ապահովում պատշաճ ընթացքը»: