ՀՀ հավաքականները հաղթել են Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում
Հայաստանի պատվիրակները շարունակում են հաջող հանդես գալ Բաթումում, որտեղ ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային օլիմպիադան:
9-րդ տուրում ՀՀ տղամարդկանց հավաքականը հաղթել է հնդիկներին (2,5:1,5), իսկ կանանցը` իրանցիներին (3:1): Հայաստանի ընտրանիներն ունեն 15-ական միավոր:
Կանայք առաջատար չինուհիներից պակաս են վաստակել մեկ միավոր և զբաղեցնում են աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Տղամարդկանց պայքարում 16 միավորով առաջատարը լեհերն են, իսկ Հայաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Անգլիայի ներկայացուցիչները բաժանում են 2-5-րդ տեղերը:
Հոկտեմբերի 4-ին, օլիմպիադայի նախավերջին տուրում, հայ շախմատիստուհիները կմրցեն ադրբեջանցիների, իսկ տղամարդիկ՝ ամերիկացների հետ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում