Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին 69 մլն յենի դրամաշնորհ կտարամադրի հնագիտական գտածոների պահպանման համար: Դեկտեմբերի 28-ին Կառավարության նիստում համապատասխան միջկառավարական համաձայնագիրը հավանություն է ստացել:

Մասնավորապես, դրամաշնորհը կհատկացվի ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար: