«Ռեալ» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել խզել պայմանագիրը գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի հետ:

«Որոշումը կայացվել է ամենայն պատասխանատվությամբ, դա արվել է թիմի ճակատագրում բեկում մտցնելու նպատակով այն պահին, երբ ընթացիկ խաղաշրջանի բոլոր թիրախները դեռ հասանելի են»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ: Տնօրենների խորհուրդը կարծում է, որ մեծ անհամապատասխանություն կա «Ռեալի» որակական կազմի և թիմի արդյունքների միջև:

Առայժմ գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Սանտյագո Սոլարին, որը մարզում էր «Ռեալի» պահուստային թիմը:

Լոպետեգին «Ռեալի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2018թ-ի ամռանը: Մինչ այդ, 2016թ-ից ի վեր նա մարզել է Իսպանիայի հավաքականը: Նրա ղեկավարությամբ թիմը հաղթել է ԱԱ-2018թ-ի ընտրական փուլում: Այս պահի դրությամբ «Ռեալը» 9-րդ տեղում է Իսպանիայի առաջնության 10-րոդ տուրից հետո: Հոկտեմբերի 28-ին թիմը 1:5 հաշվով պարտվել է «Բարսելոնային», որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նախորդ խաղաշրջանում երկրի չեմպիոն է դարձել «Բարսելոնան», իսկ 2016թ-ին՝ «Ռեալը»: