Հայկական զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Ալմաթիում մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկել են տաջիկա-աֆղանական սահմանին ձևավորվող իրավիճակը։

Նշենք՝ Տաջիկստանը հարավում անմիջապես սահմանակից է Աֆղանստանին, ինչն էլ մտահոգություն է առաջացնում, որ Աֆղանստանից կարող են ներխուժել «Թալիբանի» և «Իսլամական պետության» զինյալները:

Բացի այս, քննարկել են ռազմական անվտանգության սպառնալիքներին և ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջանում հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության կազմակերպմանն առնչվող հարցեր: