Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած Համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը: Կողմ է քվեարկել ԱԺ արտահերթ նիստին մասնակցող 72 պատգամավոր:

Համաներումը կկիրառվի մոտ 6500 անձի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ԱԺ-ում Համաներման մասին օրինագիծը ներկայացնելով:

Ըստ նախագծի, համաներումը տարածվելու է բազմաթիվ ոչ ծանր հանցագործություններ գործած անձանց վրա, ինչպես նաև՝ «Սասնա ծռերի» վրա՝ տուժողների և իրենց իրավահաջորդների համաձայնության դեպքում։