ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փոքր արձակուրդ է վերցնում՝ նա որոշել է մինչև երկուշաբթի կտրվել բոլոր գործերից: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Մինչև երկուշաբթի կտրվում եմ բոլոր գործերից: Ձեր թույլտվությամբ՝ ինձ թույլ եմ տալիս փոքրիկ արձակուրդ: Սիրում եմ բոլորիդ», -ասվում է գրառման մեջ:

Նոյեմբերի 1-ի երեկոյան նա մեկնել էր Արցախ աշխատանքային այցով: Ստեփանակերտում նրան դիմավորել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։