Ուգանդայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել Անկարա՝ ժամանանակից Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 95-ամյակի միջոցառմանը հունական հագուստներ կրելու պատճառով։

Դեսպան Սեդեֆ Յավուզալպը նկարվել է Կամպալայում անցկացված միջոցառման ընդունելությանը հագուստներով, որը ոգեշնչված է եղել Հունաստանից։ Դեսպանության մյուս աշխատակիցները ևս նման հագուստներ են կրել։

Նշվում է, թե Յավուզալպը հագնվել է որպես Զևսի ու Լեդայի դուստր Հելեն, ում գեղեկցության պատճառով տեղի ունեցավ Տրոյական պատերազմը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերում հայտնել է, որ նկարների տարածումից անմիջապես հետո հետաքննություն է սկսվել ու դեսպանը հետ է կանչվել։