Հարկային օրենսգրքում փոփոխություններով, 18-65 տարեկան՝ ID քարտ (հանրային ծառայությունների համարանիշ) ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները եկամուտների հայտարարագիր կունենան: ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նախատեսվում է, որ փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2020թ-ի հունվարից:

«Եկամուտների համընդհանուր հայտարարագրում կլինի, բոլորը կդառնան հարկատու», - նշել է Անանյանը: