Որոշումը, թե ով կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կկայացվի դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ պետերբուրգում կայանալիք կազմակերպության գագաթնաժողովում։ Մինչ այդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Վալերի Սեմերիկովը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Պետության և կառավարության ղեկավարները համաձայնել են համապատասխան վերջնական որոշումը կայացնել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Պեսկովը լրագրողներին։