Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու ստորաբաժանումում նոյեմբերի 7-ից գործում է բարեգործական ցուցահանդես-վաճառք, ստացված հասույթը կտրամադրվի ակադեմիայի շրջանավարտներից մեկի բուժման ծախսերը հոգալուն: Ներկայացված են ակադեմիայի ուսանողների և շրջանավարտների աշխատանքները: Կազմակերպիչը հենց ուսանողներն են։ Ցուցահանդես-վաճառքը շարունակվելու է մինչև նոյեմբերի 15-ը։

Արդեն վաճառվել է 10 աշխատանք, հավաքվել է 200 հազար դրամ։ Այն փաստը, որ գումարն ուղղվելու է հիվանդ ուսանողուհու բուժմանը, ավելի է ոգևորում ցուցահանդեսի այցելուներին։

Ստորաբաժանման ֆեյսբուքյան էջում տեղադրված են բոլոր ստեղծագործությունների լուսանկարները, նշված են գները, ցանկացողները կարող են նաև այդպես տեսնել աշխատանքները։

Նշենք, որ ուսանողուհու մոտ արդեն կայուն վիճակ է, երեքշաբթի վիրահատելու են։

Ուսխորհրդի նախագահի խոսքով, սկզբում նա տեղյակ չի եղել, որ ուսանողները արյուն են հանձնել, կամավոր գումար են հավաքել իր բուժման համար։