Համաձայն որոշ աղբյուրների՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը վաճառքի է հանել իր ընտանիքին պատկանող, Գյումրիում գործող «Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկան:

Բալասանյանը հրուշա­կեղենի ֆաբրիկան վաճառում է 800 հազար դոլարին համարժեք դրամով: Թե որն է բիզնեսը վաճառելու պատ­ճառը, պարզ չէ, մանավանդ, երբ հրուշակեղենի ֆաբրիկան տևական ժամանակ է՝ գործունեություն է ծավա­լում:

«Ժողովուրդ» օրաթեր­թը փորձել է այս լուրը ճշտել հենց Սամվել Բալասանյանից, սակայն վեր­ջինս, լսելով հարցը, անմիջապես ան­ջատել է հեռախոսը:

«Իսկապես, Բալասանյանը չի կարող ինտեգրվել նոր Հայաստանին, որպեսզի պատասխա­նի նաև լրագրողների հարցերին, թե­կուզ և՝ իր համար անցանկալի»,- գրում է թերթը: