Արաբական Միացյալ Էմիություններում կառուցել են աշխարհի ամենաբարձր հյուրանոցը: Նոր 75-հարկանի շենքի բարձրությունը 356 մետր է: The Gevora hotel-ը նախորդ ռեկորդակիր հյուրանոցից՝ դարձյալ Դուբայում գտնվող JW Marriott Marquis-ից ընդամենը մեկ մետրով է բարձր:

The Gevora հյուրանոցը տեղակայված է Շեյխ Զաեդի փողոցում, որը լայն տարածում ունի զբոսաշրջիկների շրջանում, քանի որ հարևանությամբ բազմաթիվ առևտրային կենտրոններ կան: Հյուրանոցի ինտերիերում շատ է ոսկին, իսկ տանիքից բացվում է քաղաքի հրաշալի տեսարան:

Հյուրերին այստեղ նախատեսում են տեղավորել աշտարակի 75 հարկերում տեղակայված 528 համարներում: Հյուրանոցում կա լողավազան, ջակուզի, սպա-սրահ, արևելյան և միջերկրածովյան խոհանոցների ուտեստներ առաջարկող չորս ռեստորան:

Աշխարհի ամենաբարձր հյուրանոցը նախատեսում են բացել առաջիկա երեք ամիսների ընթացքում: