Կանադայի Տորոնտո քաղաքի միջազգային օդանավակայանում իրար են բախվել ու այրվել երկու ինքնաթիռ: Դրանցից մեկը պատկանում է WestJet ավիաընկերությանը: Այն Կանկունայից է վերադառնալիս եղել: Ինքնաթիռում եղել է 168 մարդ:

Ուղևորներին ու անձնակազմին հաջողվել է տարհանել: Մյուս ինքնաթիռում, որը պատկանում է Sunwing ավիաընկերությանը, ուղևորներ չեն եղել: Պատահարի հետևանքով մյուս չվերթներն իրականացվել են ուշացումով: