Գերմանիան ավարտել է նախկինում քիմիական զենքի ստեղծման լիբիական ծրագրում ներառված քիմիկատների վերամշակումը: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության համաձայն՝ Գերմանիան 2016 թվականի սեպտեմբերից սկսել է մասնակցել Լիբիայից վտանգավոր քիմիական արտադրանքի ոչնչացման ծրագրին:

Այդ ժամանակվանից սկսած Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի օրերից երկակի նշանակության շուրջ 500 տոննա վտանգավոր նյութեր Քիմիական զենքի արգելման կազմակերպության վերահսկողության ներքո հաջողությմաբ ոչնչացվել են: Նրանք կարող էին օգտագործվել ինչպես քաղաքացիական քիմիական արդյունաբերության, այնպես էլ քիմիական զենքի ստեղծման համար: