Այսօր առավոտյան մահացել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը

Ցավալի այս լուրը փոխանցեց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով նոյեմբերի 6-ից նա կոմայի մեջ էր։ Վիճակը գնահատվում էր ծանր։

Վահագն Մարգարյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղ ունեցած Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթում գլխավոր մրցանակի է արժանացել։ Նա նաև Հայաստանը ներկայացրել է «Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթում։