Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում մոտ 64 մլրդ դրամի ծավալով գործեր են քննվում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում։

Փաշինյանը հայտնել է նաև, որ եղել են գումարները կամ գույքը կամավոր բերել-վերադարձնելու առաջարկներ։

«Ասում են՝ կամավոր բերենք, վերադարձնենք ինչ-որ մի չափ և դա մեղմացուցիչ հանգամանք դիտվի: Բայց մեր խնդիրը ո՞րն է՝ գնահատել, արդյո՞ք պիտի վերադարձնեն այնքանն, ինչքան վերադարձնում են, թե կրկնակի-եռակի», - ասել է նա՝ շեշտելով, որ համոզված չէ, որ արված առաջարկներն օբյեկտիվ են եղել։